Հանրագիտարան

Դավիթ Ֆահրադյան (ռեկորդակիր)

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանի՝ «Գինեսի գրքի» տնօրինությունից ստացած հավաստագիրը հաստատում է 2010 թվականի նոյեմբերի 13-ին նրա սահմանած նոր ռեկորդը:

Դավիթ Ֆահրադյանը պտտաձողի վրա մեկ ձեռքով 76 պտույտ էր կատարել: Նա առաջին անգամ ռեկորդը սահմանել է 2009 թվականի հունիսի 21-ին, ինչը «Գինեսի գիրք» կազմակերպությունը հաստատել էր դեկտեմբերին:

 

Ֆահրադյանը «մեկ պտույտ հետ տար» մարզաձևում պտտաձողի վրա կատարել էր 350 պտույտ: Գինեսի գրքում արդեն երկրորդ անգամ գրանցվելուց հետո Դավիթն ստացել է միջազգային մրցույթների հրավերներ: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: