Հանրագիտարան

Աշխարհի ամենամեծ օլիմպիական նշանը

Աշխարհի ամենամեծ օլիմպիական նշանը «կերտել» է գույնզգույն հագուստով 2100 մարդ:

Օլիմպիական հայտնի դեղին, սև, կարմիր, կանաչ և կապույտ օղակները կազմել են բրիտանացի դպրոցականներն ու ուսուցիչները`   Հեմփշիրի Գոսփորթ քաղաքի Բեյ Հաուս դպրոցից: Միջոցառմանը հետևել են ոչ միայն ուղղաթիռները, այլև Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները:

 

Նրանք հայտնել են, որ այսպիսով գերազանցվել է նմանատիպ նախորդ ռեկորդը: Ակցիայի մասնակիցները կարողացել են նաև 2000 ֆունտ սթերլինգ գումար հավաքել՝ Մուլանյեի Աֆրիկայի բարեկամների հիմնադրամի համար:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: