Առողջապահություն

Հակադեպրեսանտներն արագացնում են ուղեղի վնասված բջիջների աճը

Հակադեպրեսնտները կարող են արագացնել ուղեղի նոր բջիջների ստեղծումը և լավացնել վնասվելուց հետո նրանց գոյատևումը: Այս հաստատում է Ռոչեստրի համալսարանի հետազոտությունը:
Դոկտոր Ջեյսոն Խուանգը և նրա գործընկերները հետազոտություն են նախաձեռնել այն բանից  հետո, երբ նկատել են, որ հակադեպրեսանտներ ստացող հիվանդներն ավելի արագ են առողջացել, քան նրանք, ովքեր չեն ընդունել: Միայն նրանց դեպրեսիան չէ, որ թուլացել է, նրանց հիշողությունը ևս լավացել է:
 
Մեկ այլ խմբի հետազոտությունը կենդանիների վրա ցույց է տվել, որ հակադեպրեսանտներն օգնում են ստեղծել և պահպանել ուղեղի նոր բջիջները: Այս գիտական աշխատանքի փորձը խթան եղավ դոկտոր Խուանգի համար՝ հետազոտելու հակադեպրեսանտ իմիպրամինի գործունեությունը լաբորատոր մկների վրա:
 
Գիտնականները բացահայտեցին, որ իմիպրամինը շատացրել է նեյրոնների քանակությունն ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է հիշողության համար: Մկները, որոնց բուժել են իմիրամինով, միջինում 70% ավելի շատ նեյրոն ունեին չորս շաբաթ անց, քան այն մկները, որոնք դեղամիջոց չէին ստացել:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: