Հանրագիտարան

Աշխարհի ամենամեծ ծառը

Աշխարհի ամենամեծ ծառը Գեներալ Շերմանն է, որը գտնվում է ԱՄՆ-ի Սեկվոյա ազգային պարկում՝ Սիերա Նևադա սարերում:

Հսկայական ծառի բարձրությունը 83 մ է, բնի պտույտի երկարությունը 24 մ է, պսակի պտույտի երկարությունը՝ 33 մ:

Ամեն տարի այդ ծառը տեսնելու համար այնտեղ են գնում հազարավոր զբոսաշրջիկներ: Այս բույսը կրում է քաղաքացիական պատերազմի հերոս գեներալ Ուիլյամ Շերմանի անունը:
 
Երկար ժամանակ համարվում էր, որ ծառը երեք հազար տարեկան է: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծառի ճշգրիտ տարիքն ուղիղ երկու հազար տարի է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: