Հանրագիտարան

Ռոքնռոլի համաշխարհային օր

Ապրիլի 13-ը համարվում է Ռոքնռոլի համաշխարհային օրը։ Իրադարձությունը, որը հիմք է դարձել օրը նշելու համար, տեղի է ունեցել ապրիլի 12-ին, երբ 1954թ.-ին Բիլի Հեյլին ձայնագրել է "Rock Around The Clock" սկավառակը: Այն դարձել է նոր երաժշտական ոճի ուղղություն, որը շատ արագ դուրս է եկել ԱՄՆ-ի սահմաններից և տարածվել ողջ աշխարհում:

Պաշտոնական երաժշտության կողքին Ամերիկայում ապրում էր նաև բոլորովին այլ ռիթմ՝ էնդ-բլյուզ: Մի օր երեկոյան Ալան Ֆրիդը խիզախություն է ունենում եթերում միացնել ռիթմ-էնդ-բլյուզ ոճի երաժշտություն: Եվ որպեսզի չցնցի «սպիտակ» հանդիսատեսին, հորինում է այլ անվանում՝ ռոքնռոլ:

 

Նրա շնորհիվ դիմակավորված ռիթմ-էնդ-բլյուզը հնչում է ամբողջ ուժով`   դառնալով բոլորին հասանելի՝ անկախ մաշկի գույնից: Չնայած նրան, որ դժվար է նշել այս ոճի առաջացման որոշակի ժամկետ, սակայն մասնագետները շատ հաճախ առաջնությունը տալիս են 1951թ.-ին՝ Այք Թյորների "Rocket 88" երգի ձայնագրության տարեթվին:

 

Մինչև այսօր «ռոքնռոլի արքա» է համարվում Էլվիս Փրեսլին, ով երաժշտական և ոճային մեծ ազդեցություն է ուեցել ամբողջ աշխարհի վրա։ 1960-ականների կեսերին ռոքնռոլի մեջ թարմ մտքեր և նոր կյանք ներմուծեց բրիտանական "The Beatles" խումբը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: