Հանրագիտարան

Աշխարհի ամենաթանկարժեք տունը

Շվեյցարիայի Ցուգի լճի ափին է գտնվում $12.2 միլիարդ դոլար աստղաբաշխական արժողությամբ աշխարհի ամենաթանկարժեք տունը: Վերջինիս շինարարությունն ավարտվել էր 2012 թվականին:

Առանձնատունը զարդարված է 200 կգ մաքուր ոսկով և պլատինով, հատակը պատրաստված է երկնաքարից, ինչպես նաև պարունակում է տիրանոզավրի օրիգինալ ոսկորներից ներդիրներ, որը 65 միլիոն տարեկան է:

 

Ընդհանուր առմամբ աշխարհի ամենաթանկարժեք տան բնակելի մակերեսը կազմում է 752 քառակուսի մետր, որից 388-ը հատկացված է ձեղնահարկին, իսկ 245 քառ. մետր տարածքն զբաղեցնում է գինու մառանը:
 
Շինությունն ունի 8 մեծ սենյակ, ինչպես նաև մեծ ավտոտնակ՝ նախատեսված 4 մեքենայի համար: Շինության ճշգրիտ վայրը խիստ գաղտնի է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: