Հանրագիտարան

Աշխարհի ամենաթանկ սուրճը

Աշխարհի ամենաթանկ սուրճը Kopi Luwak-ն է: Kopi ինդոնեզերեն նշանակում է սուրճ, իսկ Luwak-ը մի ոչ շատ մեծ վայրի կենդանի է, որը սիրում է սնվել սուրճի ծառի հասած բերքով`   դրանցից ընտրելով լավագույնները:

Նա ավելի շատ սուրճ է ուտում, քան կարող է մարսել:

 

Չմարսված հատիկները, անցնելով կենդանու աղիներով, ենթարկվում են ֆերմենտների ազդեցությանը`   այսպիսով հաղորդելով սուրճին անկրկնելի համ և հոտ:

 

Այս սուրճի մեկ կիլոգրամն արժե 300-400 ԱՄՆ դոլար:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: