Հանրագիտարան

Աշխարհի ամենահին արևային ժամացույցը

Աշխարհի ամենահին արևային ժամացույցը հայտնաբերվել է եգիպտական Արքաների հովտում, որը փարավոնների հայտնի գերեզմանավայրն է:

Ժամացույցն ստեղծվել է փարավոնների XIX արքայատոհմի օրոք, որը մ.թ.ա. 1292 թվականին հիմնադրվել էր Ռամզես I-ի կողմից: Հայտնագործությունը կատարել են Բազելի համալսարանի գիտնականները:

 

Հնէաբան Սյուզան Բիկելը հայտարարել է, որ այս ժամացույցը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև այն իրենց պատկերացրածից ավելի վաղ է ստեղծվել:
 
Շվեյցարացիները կարծում են, որ այս ժամացույցն օգտագործել են արքայական գերեզմանների շինարարները: Սարքը 12 մասի բաժանված կիսաշրջան է: Դրա կենտրոնում անցք է՝ նախատեսված այն ձողի համար, որի ստվերով հնարավոր կլիներ որոշել ժամը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: