Հանրագիտարան

Դիմադրության շարժման միջազգային օր

Ապրիլի 10-ին ողջ աշխարհում նշվում է Դիմադրության շարժման միջազգային օրը: Առաջացել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիստների դեմ պայքարող ժողովրդական շարժման հետևանքով:

Դիմադրության շարժման մասնակիցները Երրորդ ռեյխի ուժերի գրաված տարածքների բնակիչներն էին, ովքեր պայքարի տարբեր ձևեր էին ընտրել:

 

Ամենատարածված մեթոդներն էին հակաֆաշիստական քարոզչությունը, գաղտնի գրականության հրապարակումն ու տարածումը, գործադուլներն ու դիվերսիաները տրանսպորտային համակարգում և տարբեր հիմնարկներում, որոնց արտադրանքը նախատեսված էր գերմանացի զավթիչների համար:

 

Դիմադրության շարժումը լայն տարածում է գտել հատկապես ԽՍՀՄ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լեհաստանում, Հարավսլավիայում, Բուլղարիայում և այլ երկրներում: Որոշ երկրներում դիմադրության շարժումը վերաճել է ազգային ազատագրական պայքարի:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: