Առողջապահություն

Փայծաղ. բուժել, թե՞ հեռացնել

Ամենից առաջ փայծաղն արյունաստեղծ օրգան է, և այդ մասին ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ:

Չնայած բուժաշխատողները մշտապես նշում են, թե փայծաղն այնքան էլ կենսական կարևոր օրգանների թվին չի դասվում և, որ դրա բնածին բացակայությունը կամ էլ վիրահատության միջոցով հեռացումը խոր հետք չի թողնում օրգանիզմի կենսունակության և աճի վրա, միևնույն է, նրանց պնդումն այնքան էլ ճիշտ չէ: Մարդու մոտ իրենց տեղում պետք է լինեն բնության տված բոլոր օրգանները, քանզի յուրաքանչյուր օրգան ունի իր կենսական նշանակությունը:

 

Գիտականորեն հաստատված փաստ է, որ մարդկանց գրեթե 50%-ի, ում մոտ մանկական հասակում հեռացվել է փայծաղը, կյանքի տևողությունը կազմում է ընդամենը 50 տարի: Փայծաղի հեռացման հետ կտրուկ նվազում է օրգանիզմի պաշտպանական հատկությունները, դրսևորվում մրսածության, ծանր բորբոքային հիվանդությունների նկատմամբ բարձր հակվածություն:

 

Հիվանդություններն ընթանում են սուր կերպով և հաճախ ուղեկցվում արյան վարակմամբ (սեպսիս): Փայծաղի հեռացումը հանգեցնում է նաև իմունիտետի իջեցմամբ, որի ամրապնդման համար ամբողջ կյանքում հարկ է ընդունել դեղպատրաստուկներ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Եվ ստացվում է այնպես, որ ապրելու համար հարկ է ամեն օր պայքարել:

 

Օրգանիզմում ոչ մի օրգան ավելորդ չէ, և բոլորն էլ փոխկապակցված են միմյանց: Փայծաղի հիվանդություն հազվադեպ է հանդիպում, սակայն, քանի որ փայծաղն արյունաստեղծ օրգան է, անհրաժեշտ է վերականգնել դրա գործառույթը և ճիշտ աշխատանքը, հատկապես՝ արյունատար համակարգի միջոցով: Փայծաղի բուժման կարևոր բաղադրատարրերից են մեղվի մայրական կաթն ու ակնամոմը:

 

Մի շտապեք վիրահատության գնալ: Ժողովրդական բժշկությունը մի քանի բաղադրատոմսեր է առաջարկում այս կենսական կարևոր օրգանի բուժման համար: Յուրաքանչյուր վիրահատություն արյան կորուստ է, առավել ևս փայծաղը: Հեռացնելով այն՝ մարդը մշտապես տառապում է օրգանիզմում արյան անբավարարությունից:

 

Հեղինակ`   Ն.Ա.

Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու 6-7.2012

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: