Հանրագիտարան

Աշխարհի ամենամեծ լողավազանը

Չիլիի «Սան Ալֆոնսո Դել Մար» առողջարանում է գտնվում աշխարհի ամենամեծ լողավազանը: Այս հսկա լողավազանի բացումն արվել է 2006 թվականի դեկտեմբերին: Շինարարությունը տևել է շուրջ հինգ տարի, որի ընթացքում ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դոլար:

Լողավազանի երկարությունը 1 կմ է, ընդհանուր մակերեսը`   8 հեկտար: Ամբողջ տարածքը մոտավորապես 6000 սովորական լողավազանի չափ է:

 

Սա դեռ ամենը չէ, ինչով կարող է հպարտանալ «համաշխարհային ռեկորդակիրը»: Լողավազանի երկրորդ ռեկորդը խորությունն է: Ամենախորը կետում այն մոտ 40 մ է: Լողավազանը պահելու համար տարեկան ծախսվում է ավելի քան 2 միլիոն դոլար:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: