Առողջապահություն

Ո՞ր մթերքն է խթանում ուղեղի աշխատանքը

Համակրելի մարդը ոչ միայն պետք է ուղիղ դիմագծեր ունենա, այլև առողջ մաշկ, մազեր ու գեղեցիկ կեցվածք: Քիչ մարդ կգտնվի, որ ուշադրություն չի դարձնի իր հասցեին հնչած «գեղեցիկ է, բայց հիմար» արտահայտությանը:

Որպեսզի գլուխն «աշխատի» ինչպես հարկն է, հարկավոր է էներգիա, որի հիմնական աղբյուրը գլյուկոզան է: Այն կարելի է ստանալ ածխաջրերով հարուստ մթերքից: Բոլոր ածխաջրերը բաժանվում են երկու խմբի`   արագ, դանդաղ ու բարդ:

 

Արագ ածխաջրեր կան  քաղցրավենիքի մեջ (կոնֆետ, թխվածքաբլիթ, մեղր, ինչպես նաև միրգ ու կաթ): Դանդաղ ածխաջրերով հարուստ են կարտոֆիլը, մակարոնեղենը, ապուրները, հացն ու ընդեղենը: Շոկոլադն, օրինակ, կարող է ուղեղն արագ, բայց կարճատև կերպով ապահովել էներգիայով:

 

Ապուրն էներգիա է «մատուցում» աստիճանաբար և փոքր չափաբաժիններով, որը կբավականացնի երկար ժամանակ: Ընդ որում՝ հենց դանդաղ ածխաջրերն են նպաստում ուշադրության կենտրոնացմանն ու հիշողության պահպանմանը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: