Հանրագիտարան

Հեռախոսի գյուտը

Հեռախոսը (հուն.՝ τῆλε - հեռու և φωνή - ձայն) Էլեկտրամագնիսական ազդանշանների միջոցով մեծ հեռավորությունների վրա ձայնը փոխանցող և ընդունող սարք է։

Էլեկտրական ազդանշաններ հաղորդող առաջին սարքը հեռագիրն էր: Հաղորդագրությունները հաղորդվում էին հատուկ կոդով՝ Մորզեի այբուբենով: 1838թ.-ին Սեմյուել Մորզեի հայտնագործած այդ կոդում այբուբենի տառերը նշելու համար օգտագործվում էին էլեկտրական հոսանքի կարճ ու երկար իմպուլսների տարբեր համակցություններ:

 

Ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելլը, կատարելագործելով հեռագիրը, 1875թ.-ին բացահայտեց, որ հեռագրով կարելի է նաև հնչյուններ հաղորդել: Այդպիսով նա դարձավ հեռախոսի գյուտարարը: 28 համար միացնող առաջին հեռախոսակայանը գործարկվել է 1878թ.-ին:
 
Թեև 1890-ական թվականներին երևան եկան ինքնաշխատ հեռախոսակայաններ, սակայն հեռախոսավարուհիները շարունակում էին աշխատել ընդհուպ մինչև 1920-ական թվականները: 1956թ.-ին անցկացվեց անդրատլանտյան հեռախոսային մալուխը, իսկ 1962թ.-ին արձակվեց կապի առաջին «Թելսթար» արբանյակը:
 
1960-ական թվականներին թվային ազդանշանների հաղորդման համար սկսվեց օպտիկական թելքերի օգտագործումը: Ներկայումս լայնորեն գործածվում են ձեռքի շարժական բջջային հեռախոսները, որոնք հագեցած են տեխնոլոգիական արդիական լուծումներով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: