Հանրագիտարան

Աշխարհի ամենամեծ գիրքը

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացվել է «Սա Մուհամմադն է» գիրքը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենամեծ գիրքը:

Գրքում նկարագրվում է Մուհամմադ մարգարեի կենսագրությունը, ապա իսլամի՝ որպես համաշխարհային խոշոր կրոնի պատմությունը:

 

Գիրքը բաղկացած է 420 շքեղ էջից և կշռում է 1500 կգ: Գրքի երկարությունը կազմում է 5 մետր, լայնությունը`   4 մետր:

 

«Սա Մուհամմադն է» գիրքն ավարտին է հասցվել մեկ տարվա ընթացքում: Ընդհանուր արժեքը գերազանցում է 10 միլիոն դիրհամը (մոտ 2.7 միլիոն դոլար):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: