Առողջապահություն

Անոթային բարձր ճնշումը պայմանավորված չէ սուրճի հաճախակի օգտագործմամբ

Մի քանի հետազոտությունների տվյալների նոր վերլուծությունը կապ չի հայտանբերել օրը երեք կամ ավելի բաժակ սուրճի օգտագործման և արյան ճնշման բարձրացման միջև:
Միչիգանի համալսարանի Համաճարակաբանության ֆակուլտետից Ժենժեն Ժանգը և նրա գործընկերներն իրենց հոդվածում գրել են, թե այն, որ սուրճի օգտագործումը պայմանավորում է արյան ճնշման որոշակի բարձրացումը, ցույց է տալիս, որ այս հետազոտությունները եղել են ոչ տևական (85 օր կամ ավելի քիչ):
 
Այդ իսկ պատճառով նրանք հետազոտել և կատարել են երկարաժամկետ մետավերլուծություն (հավաքել մի քանի հետազոտության տվյալներ ու ուսումնասիրել դրանք որպես մեկ ընդհանուր հետազոտություն)՝ որոշելու սուրճի օգտագործման և արյան ճնշման բարձրացման ռիսկի միջև առկա հնարավոր կապը:
 
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրը երեք բաժակ սուրճի դեպքում ռիսկը բարձրանում էր, հետո իջնում, իսկ չափավոր օգտագործման դեպքում փոփոխություն գրեթե չկա:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: