Հանրագիտարան

Աշխարհի ծաղկային ամենամեծ զբոսայգին

Աշխահում ծաղիկների ամենամեծ զբոսայգին, որը 70 հազար քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, գտնվում է Դուբայում։

Այգում հավաքված են ավելի քան 45 մլն տարբեր տեսակի ծաղիկներ, որոնցից շատերն առաջին անգամ են բերվել Պարսկական ծոց:

Զբոսայգին անվանել են «Ծաղիկների օազիս», քանի որ այնտեղ ներկայացված է բուսական աշխարհի գունային ողջ ներկապնակը։

 

Զբոսայգու արժանիքներից մեկը ԱՄԷ-ի հիմնադիր շեյխ Զաիդ Բեն Սուլթան Ալ Նախայանի՝ յոթ էմիրությունները խորհրդանշող հսկայական սրտերով շրջապատված դիմանկարն է:

Զբոսայգին համաշխարհային ճանաչում է վաստակել իր 10 մետրանոց բուրգի և ծաղիկներից պատրաստված 800 մ երկարությամբ ու 3 մ բարձրությամբ պատի շնորհիվ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: