Հանրագիտարան

Գյուտարարներ

Գյուտարարները կատարելապես նոր բան ստեղծող կամ հին գաղափարների իրականացման նոր եղանակներ հայտնագործող մարդիկ են: Բազմաթիվ կարևորագույն գյուտեր կատարել են առանձին անհատներ, մինչդեռ այլ գյուտերի վրա տքնել են մարդկանց մեծաթիվ խմբեր:

Յուրաքանչյուր գյուտ կատարվել է՝ հիմնվելով նախկինում կատարվածների վրա, և դրանով հնարավոր է դարձրել մարդկության հետագա առաջընթացը:

 

Այսօր խոսելով գյուտերի մասին՝ մենք սովորաբար պատկերացնում ենք հրթիռները, համակարգիչները, կենցաղում՝ հեռախոսները, հեռուստացույցները և այլն, սակայն գյուտեր են նաև որևէ նոր բան ստանալու եղանակները:
 
Գյուտերից շատերը կրում են ստեղծողների անունները, օրինակ՝ Բիրոյի գնդիկավոր գրիչ, ռենտգեն, դիզելային շարժիչ և այլն:
 
Ժամանակակից մեքենաների, մեխանիզմների, սարքերի ու սարքավորումների մեծ մասն այնքան բարդ է, որ դրանք ստեղծում են ոչ թե անհատները, այլ մարդկանց խմբեր:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: