Հանրագիտարան

Հեռուստատեսության գյուտը

Հեռուստացույցն էլեկտրոնային սարք է պատկերների և ձայների ընդունման և ցուցադրման համար, որոնք փոխանցվում են անլար ալիքներով:

Հեռուստատեսային խցիկը շարժվող պատկերը վերածում է էլեկտրական ազդանշանների: Ռադիոալիքների օգնությամբ այդ ազդանշանները, հաղորդվելով արբանյակներով կամ անցնելով ստորգետնյա մալուխներով, հասնում են մեր հեռուստացույցին: Վերջինս եկած ալիքային ազդանշանները կրկին վերածում է էկրանի վրա ցուցադրվող պատկերների և բարձրախոսից հնչող ձայների: 

 

Հեռուստատեսությունը գիտության և տեխնիկայի համեմատաբար երիտասարդ բնագավառներից է: Հեռուստատեսության առաջին համակարգը 1907թ.-ին առաջարկել է հայ ճարտարագետ, գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1925թ.-ին նա պատրաստել է և ցուցադրել «Հեռատես» կոչվող առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցների նախահայրն է:
 
1923թ.-ին ռուս գյուտարար և ճարտարագետ Վլադիմիր Զվորիկինը հայտնագործել է էլեկտրոնային խողովակը: 1930-ական թվականներին ի հայտ եկավ կաթոդային ճառագայթային խողովակը, որը ցայսօր մնում է յուրաքանչյուր ժամանակակից հեռուստացույցի «սիրտը»:
 
1929թ.-ին ցուցադրվեց աշխարհում առաջին հեռուստահաղորդումը (առանց ձայնի): Մինչև 1953թ. բոլոր հեռուստահաղորդումները սև ու սպիտակ էին: 1953թ.-ին ԱՄՆ-ում ցուցադրվեց առաջին գունավոր հեռուստահաղորդումը: Հայաստանում առաջին հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվել 1956թ.-ին, առաջին գունավոր հաղորդումը՝ 1971թ.-ին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: