Հանրագիտարան

Աշխարհի ամենամեծ օվկեանարիումը

2012թ. նոյեմբերի 22-ին իր դռներն է բացել Marine Life Park-ը: Այսօրվա դրությամբ այն աշխարհի ամենամեծ օվկեանարիումն է, որտեղ բնակվում է ավելի քան 100.000 ծովային կենդանի:

Այն գտնվում է Սինգապուրի Սենթոս կղզու Resorts World Sentosa կուրորտային կոմպլեքսի տարածքում: Օվկեանարիումի ադմինիստրացիան վստահեցնում է, որ կենդանիները բնակվում են բնությանն առավել մոտ պայմաններում: 

 

Resorts World Sentosa-ի այցելուները կարող են ոչ միայն ծանոթանալ ծովային բնակիչներին, այլև կազմակերպել իրենց ժամանցն այնտեղ և նույնիսկ գիշերել ծովային խորքերի տեսարաններով հյուրանոցի համարներում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: