Հանրագիտարան

Վեբ մաստերների օր

Ապրիլի 4-ը համարվում է վեբ-մաստերների օր: Տոնի ամսաթիվը ևս պատահական չի ընտրվել. 4.04-ը հիշեցնում է հանրահայտ 404 սխալը:

«Վեբ-մաստեր» տերմինն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել համացանցի նախահայր Թիմ Բեռներս Լին: Վեբ-մաստերն զբաղվում է վեբ-կայքերի ստեղծմամբ:

 

Ապրիլի 4-ը համարվում է նաև համացանցի օրը: Համացանցն աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում՝ օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը (IP)։
 
Այն ցանցերի ցանց է, որը կազմված է միլիոնավոր մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, օպտիկա-մանրաթելային կաբելներով, անլար կապով և այլն։ 
 
Համացանցն իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ, որոնցից են համաշխարհային ոստայնի (World Wide Web)՝ հղումների միջոցով փոխկապակցված էջերը և iMAK-ը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: