Առողջապահություն

Սիրտը բուժում ենք կիտրոնով

Կիտրոնի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի: Դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է: Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ու բուժման համար: Այդ նպատակով օգտագործում են ինչպես ամբողջական կիտրոնը, այնպես էլ հյութն ու կեղևն առանձին:

Կիտրոնի բաղադրության մեջ մտնող շատ նյութեր բարերար ազդեցություն են թողնում սրտի մկանների տոնուսի վրա, ամրացնում են անոթները`   դրանով նպաստելով աթերոսկլերոզի կանխարգելմանը, պաշտպանելով անոթները խոլեստերինային կուտակներով խցանվելուց: Կիտրոնն օգնում է հավասարակշռել սրտանոթային համակարգի ակտիվությունը:

 
Աթերոսկլերոզ
 
Անոթների այս քրոնիկական հիվանդության կանխարգելման և բուժման  գործում կարևոր դեր են կատարում կիտրոնն ու սխտորը:
 
1 գլուխ սխտորը ճզմել, խառնել 1 կիտրոնի հյութի և 2 թեյի գդալ մեղրի հետ: Խառնուրդը բաժանել 2 մասի և ընդունել առավոտյան ու երեկոյան`   ուտելուց կես ժամ առաջ:
 
Երակների հիվանդություն
 
Այս խնդրի դեպքում քնելուց առաջ հիվանդ հատվածների վրա կիտրոնի շերտիկներ դնել, փաթաթել որևէ տաք շորով: Կիտրոնի հյութը մաշկի միջով թափանցում է և ներծծում բուշտերն ու խարամները: Լուրջ խնդրի դեպքում նման թրջոցներ կարելի օրական մի քանի անգամ դնել:
 
Հիպերտոնիա
 
Զարկերակային արյան բարձր ճնշման դեպքում օգտակար են բոլոր ցիտրուսները: Բուժումը ցանկալի է սկսել, երբ խնդիրը նոր-նոր է առաջացել:
 
Կիտրոնի կեղևը նույնպես օգնում է զ/ճ-ն իջեցնելուն: Թուրմ պատրաստելու համար վերցնել 2 ճաշի գդալ թարմ կիտրոնի կեղև, ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և մարմանդ կրակով եփել մոտ կես ժամ, թողնել թրմվի 10 րոպե, ապա քամել: Ընդունել 0,5 բաժակ օրական 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ:
 
Կիտրոնով բուժման հակացուցումներն են՝
 
Ստամոքսի և 12-մատնա աղու խոցը
Բոլոր տեսակի գաստրիտները
Պանկրեատիտը
Լեղապարկի և լեղուղիների հիվանդությունները
Լյարդի հիվանդությունները
Ցիտրուսներով պայմանավորված ալերգիան
Մեծ քանակությամբ կիտրոնը կարող է վնասել ատամների էմալին:
 
Հեղինակ`   Ն. Ա.
Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: