Հանրագիտարան

Աշխարհի ամենափոքր ֆոտոապարատը

Աշխարհի ամենափոքր ֆոտոապարատը տեղավորվում է մատի ծայրին և ավելի շատ նման է կախազարդի:

Տեսախցիկը սարքավորված է 2 մեգապիքսելանոց խցիկով, որն ապահովում է 1600×1200 պիքսել պատկեր ֆոտոյի համար և 640×480 պիքսել ու վայրկյանում 30 կադր արագություն տեսագրության համար:

 

Լուսանկարները պահպանվում են JPEG ֆորմատով իսկ տեսահոլովակները`   AVI ֆորմատով: Տեսախցիկի ամբողջ կառավարումը կատարվում է ընդամենը 1 ստեղնի օգնությամբ: Տեսախցիկի հետ տրվում է նաև microSD 2 GB հիշողությամբ, բայց այն հնարավոր է ավելացնել մինչև 32 GB:

 

Չնայած նրան, որ Hammacher Schlemmer-ը տեսախցիկը ներկայացրել է որպես ամենափոքրն աշխարհում, բայց կան ավելի փոքր տեսախցիկներ, օրինակ`   CHOBi CAM ONE, որը կշռում է ընդամենը 12 գրամ և ոչնչով չի զիջում Hammacher Schlemmer-ի տեսախցիկին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: