Հանրագիտարան

Մանկական գրքի միջազգային օր

1967թ.-ից ապրիլի 2-ը նշվում է որպես Մանկական գրքի միջազգային օր`   ի պատիվ դանիացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի: Վերջինս ծնվել է 1805թ. հենց այդ օրը:

Օրը նշվում է նաև Հայստանում: Մի քանի տարի շարունակ ապրիլի սկիզբը նշանավորվում է մանկապատանեկան գրքի շաբաթով:

 

Ամեն տարի որոշվում է տոնի թեման, հրավիրվում է հայտնի հեղինակ, որպեսզի մաղթանք գրի աշխարհի երեխաներին: Հրավիրվում է նաև նկարիչ, որպեսզի նկարազարդի մանկական գրքի միջազգային օրվա պաստառը:

 

Այդ օրը միջոցառման կազմակերպիչները քարոզում են մանկական գրականության կարևորագույն դերը նոր սերնդի հոգևոր ու մտավոր զարգացման գործում:

 

Չէ՞ որ  գրքերի շնորհիվ մենք նորանոր աշխարհներ ենք բացահայտում, սովորում ենք խոսել ճիշտ և գրագետ, կարողանում ենք արտահայտել մեր մտքերն առանց կաշկանդվելու, և, ի վերջո, գիրք ընթերցելը պարզապես հաճույք է:

 

Գրքում են ապրում ամենագունավոր մտքերն ու ամենահեքիաթային պատկերները, այն մեր մտերիմ ընկերն է, որը երբեք ոչինչ չի պահանջում, մինչդեռ տալիս է ամեն ինչ և օգնում գտնել մեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: