Հանրագիտարան

Աշխարհի ամենամեծ թիթեռը

Աշխարհի ամենամեծ թիթեռներն «Ատլաս» թիթեռներն են: Թիթեռի այս արտասովոր տեսակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս թիթեռների թևերի բացվածքը 25սմ է:

Աշխարհի ամենամեծ թիթեռն իր անվանումն ստացել է գեղեցիկ ու անկրկնելի նախշերի համար: Թիթեռի արտաքին տեսքն այնքան ապշեցուցիչ է, որ դրան Չինաստանում հաճախ անվանում են «օձի գլուխ»:

 

Այս խոշոր թիթեռը վատ է թռչում և ունի առավելագույնը երկու շաբաթվա կյանք: «Ատլաս» թիթեռները հիմնականում հանդիպում են Հարավ-արևելյան Ասիայի արևադարձային անտառներում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: