Հանրագիտարան

Էյֆելյան աշտարակի բացումը

Էյֆելյան աշտարակը (ֆր.՝ La Tour Eiffel) բարձրահարկ շինություն է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Այն կառուցվել է 1887-1889 թվականներին։ 1889 թվականի մատրի 31-ին Փարիզում տեղի է ունեցել Էյֆելյան աշտարակի հանդիսավոր բացումը: Աշտարակի բարձրությունը 320 մետր է: Այն ունի 3 հարթակ`   57, 115 և 274 մետր բարձրություններով: Աշտարակն այցելուների համար բաց է ամեն օր:

Աշտարակի սկզբնական գաղափարը պատկանում էր Մյորիս Կյորիզենին և Էմիլ Նուգենին։ Մրցույթին ներկայացված բազմաթիվ նախագծերից հաղթել է Գուստավ Էյֆելի նախագիծը: Նրա վրա էլ դրվել է Էյֆելյան աշտարակի կառուցման պատասխանատվությունը: Էյֆելյան աշտարակը կառուցվել է բարձր որակի պուդլինգային երկաթից: Շինարարության ժամանակ օգտագործվել է 9441 տոննա եռակցող երկաթ:

 

Ճարտարապետն այն կոչել է «300 մետրանոց աշտարակ». ներկայումս այն կոչում են նաև «Ֆրանսիայի երկաթե տիկին»։ Աշտարակի ծանրությունը 10000 տոննա է։ Գուստավ Էյֆելի պատվին աշտարակն անվանվել է Էյֆելյան։

 

Ֆրանսիացի հանճարեղ ինժեներ Գուստավ Էյֆելն աշտարակը ստեղծելիս չէր էլ կարող պատկերացնել, որ այն կգոյատևի 100 տարի: Ի սկզբանե նախագիծը հաշվարկված էր 20 տարվա համար, և կառուցվել է  որպես Համաշխարհային ցուցահանդեսի նմուշ:

 

Էյֆելյան աշտարակը բացման օրվանից ներկված է եղել Ֆրանսիայի դրոշի գույներով՝ կապույտ, սպիտակ և կարմիր։ Այժմ աշտարակը ներկված է բրոնզի երեք երանգներով: Ներկը թարմացվում է յուրաքանչյուր յոթ տարին մեկ: Չնայած տեխնիկական առաջընթացին՝ աշտարակը մինչ այժմ ներկում են սովորական վրձինների օգնությամբ:

 

Պատերազմի ժամանակ Փարիզն օկուպանտներին հանձնելուց առաջ ֆրանսիացիները կոտրում են աշտարակի վերելակը, որպեսզի նվաճողները չկարողանան հիանալ պարտված քաղաքի տեսքով: Դա, սակայն, չի խանգարում Հիտլերին աշտարակի գագաթ բարձրանալ ոտքով:
 
1920 թվականին Վիկտոր Լյուդվիգը փորձում է աշտարակը վաճառել մետաղի ջարդոն հավաքող մի ֆիրմայի: Իր գոյության ընթացքում այն ավելի քան 20 անգամ վաճառվել է, ընդ որում՝ երկու անգամ՝ որպես մետաղի ջարդոն: Այժմ աշտարակը պաշտոնապես պատկանում է քաղաքին:
 
1983թ.-ից աշտարակի վերելակները փոխարինվել են էլեկտրականով։ 1989թ.-ին Էյֆելյան աշտարակը լուսավորվել է 1000 գազային ֆանարների և 2 լուսարձակների շնորհիվ։ 2009 թվականին տոնվել է Աշտարակի 120 ամյակը։ Ամեն տարի մոտ 6,5 մլն մարդ բարձրանում են նրա գագաթին։
 
Ամբողջ աշխարհում վճարովի տեսարժան վայրերի ցուցակում աշտարակն առաջինն է։ 2008թ. աշտարակն ունեցել է 6 միլիոն 930 հազար այցելու։ Բացումից մինչև 2009թ. ավելի քան 236 մլն մարդ է այցելել աշտարակ։
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: