Հանրագիտարան

Աշխարհի ամենաերկար ավտոբուսը

Գերմանական Դրեզդեն քաղաքում հայտնվել է աշխարհի ամենաերկար ավտոբուսը, որը ստեղծողների կողմից ստացել է «ավտոտրամվայ» անվանումը:

Երկարությունը կազմում է 30 մետր, լայնությունը`   2,55 մետր, բարձրությունը`   3,4 մետր: Նման ավտոբուսը կարող է միաժամանակ 256 ուղևոր տեղափոխել:

 

Բացի նրանից, որ այս ավտոբուսն ամենամեծ հանրային ուղևորափոխադրողն է, դրա ստեղծման ժամանակ հաշվի է առնվել նաև էկոլոգիական մի շարք հարցեր:

 

Ավտոբուսի շարժիչը հոսանքով է աշխատում, ինչի շնորհիվ ավտոբուսը 8 կմ կարող է ընթանալ լիցքավորված մարտկոցների հաշվին:
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: