Հանրագիտարան

Աշխարհի ամենախելացի մարդը

Աշխարհի ամենախելացի մարդն ԱՄՆ-ի բնակչուհի Մերելին Վոս Սավանտն է: Նրա IQ գործակիցը 228 միավոր է:

Նա այդ արդյունքը գրանցել է 10 տարեկանում և հայտնվել գինեսի ռեկորդների գրքում: Ի դեպ, 135 միավորից բարձր IQ ունեցող մարդիկ համարվում են հանճար: Մարդու միջին IQ-ն 86-114 միավոր է: 

Մասնագետները հաշվել են տարբեր ժամանակների խելացի մարդկանց IQ-ները: Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, Գալիլեյի մոտ`   185, Լեոնարդո Դա Վինչիի մոտ`   150, Բախի և Դարվինի մոտ`   140, Կոպեռնիկոսի մոտ`   130:
 
Մերելին Սավանտը ծնվել է 1946թ. օգոստոսի 11-ին: Համալսարանում սովորել է ընդամենը 2 տարի: Ամուսնացած է կենսաբան Ռոբերտ Ջարվիկի հետ, որն ի դեպ առաջինն է ստեղծել արհեստական սիրտը: Նրա IQ -ն 180 միավոր է:
 
Մերելինն ունի որդի, որի IQ-ն 164 միավոր է: Ըստ Մերելինի՝ մարդու IQ-ն 40-60%-ով փոխանցվում է ժառանգաբար, սակայն լավ սնվելով, այն կարելի է մեծացնել 20%-ով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: