Հանրագիտարան

Էյքոն (ռեկորդակիր)

Էյքոնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համար մեկ կատարող, ում երգերն ամենաշատն են օգտագործվել որպես հեռախոսային մեղեդիներ:

Էյքոնը (ծնվ. ապրիլի 16, 1973թ., Սենթ Լուիս, Սենեգալ)  սենեգալաամերիկացի առ ընդ բի և հիփ հոփ ժանրի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և բիզնեսմեն է: Հայտնի է ձայնի բավականին զարգացած դիապազոնով, ինչի շնորհիվ կարողացել է թողարկել բազմաթիվ հիթային կատարումներ:

 

Էյքոնը ճանաչում է ձեռք բերել դեբյուտային Locked Up սինգլով, որը թողարկվել է 2004 թվականին (կատարումը հետագայում տեղ է գտել Trouble դեբյուտային ալբոմում): Առաջին ալբոմը թողարկելուց հետո Էյքոնը հիմնադրում է Konvict Muzik և Kon Live Distribution հաջողված ձայնագրման լեյբլները:
 
2006 թվականին թողարկվում է Էյքոնի թվով երկրորդ`   Konvicted ալբոմը, որն առաջադրվում է միանգամից երեք Գրեմմի մրցանակի:
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: