Հանրագիտարան

Բացվել է Շերլոկ Հոլմսի թանգարանը

1990 թվականի մարտի 27-ին Լոդոնում՝ Բեյքր սթրիթ փողոցում, բացվել է Շերլոկ Հոլմսի թանգարանը: Այն համարվում է գրական հերոսի`   աշխարհում առաջին թանգարանը:

Բեյքեր սթրիթ փողոցը գտնվում է լոնդոնյան Մերիլեբոն շրջանում և առավել հայտնի է դարձել Շերլոկ Հոլմսի մասին պատմող երկի շնորհիվ: Հեղինակի պատմվածքի համաձայն՝ Շերլոկ Հոլմսն ապրում էր Բեյքեր սթրիթ փողոցում ՝ 221B տանը:

 

Յուրաքանչյուրը, ով գոնե մեկ անգամ կարդացել է Շերլոկ Հոլմսի մասնակցությամբ պատմվածքները, հիացմունք է ապրում նրա հմուտ ու փորձառու բացահայտումներից:

 

Թանգարանի մուտքի մոտ այցելուներին դիմավորում է ոստիկանության աշխատակիցը: 1999 թվականին Լոնդոնում՝ նույն Բեյքեր սթրիթ փողոցում, կանգնացվել է Շերլոկ Հոլմսի հուշարձանը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: