Առողջապահություն

Աշխատանքային ազատ գրաֆիկը լա՞վ է, թե՞ վատ

Մի խումբ բրիտանացի գիտնականներ, վերլուծելով կատարված տասը հետազոտությունների արդյունքները, պարզել են, որ մարդու ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու համար ավելի օգտակար է աշխատել ազատ գրաֆիկով: Ինչպես պնդում են մասնագետները, աշխատանքային գործունեության նման ռեժիմը, սակայն, ունի նաև թերություններ:
Աշխատող մայրերից շատերը երջանկություն են համարում, եթե գտնում են մի աշխատանք, որտեղ չի պահանջվում իրենց մշտական ներկայությունը: Նման զբաղվածության դեպքում աշխատանքային գրաֆիկը նրանց թույլ է տալիս երեխային ուշադրություն հատկացնել ճիշտ այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա:
 
Ազատ գրաֆիկը նույնպես կարող է անթերի չլինել, օրինակ`   որոշ մարդիկ գերագնահատում են սեփական ուժերն ու հնարավորությունները, ստանձնում բազմաթիվ հանձնարարություններ, ուրիշներն էլ դժվարանում են պլանավորել աշխատանքային օրը: Այնպես որ, ամեն ինչ ունի իր դրական և բացասական կողմերը:
 
Մինչև 16 տարեկան երեխաներ ունեցող բրիտանացի աշխատողները, սկսած 2009թ.-ից, աշխատանքային ճկուն գրաֆիկի իրավունք ունեին: 2010-ի ապրիլից այս արտոնությունը պահպանվեց միայն մինչև 6 տարեկան երեխաներ ունեցողների համար:
 
Աղբյուր`   Առողջապահություն 2.2010 (287)
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: