Հանրագիտարան

Քաղաքացիական հասարակություն

Քաղաքացիական հասարակությունը անկախ քաղաքացիների ինքնակառավարման և կամավոր ասոցիացիաների և կազմակերպությունների ձևավորման ոլորտ է, որը կախում չունի պետական իշխանության անմիջական միջամտությունից և ինքնակամ կանոնակարգումից:

Դ. Իստոնի դասական մոդելի համաձայն քաղաքացիական հասարակությունը հանդես  է գալիս որպես հասարակության պահանջների ֆիլտր և աջակցում է նրան քաղաքական համակարգում: Ձևավորված քաղաքացիական հասարակությունը հանդիսանում է իրավական պետության կառուցման կարևորագույն նախապայմաններից և նրա լիիրավ գործընկերը: Օրինակ Լիտվայի 1992թ.ի Սահմանադրության մեջ ամրագրված է բաց, արդար, հարմոնիկ քաղաքացիական հասարակության և իրավական պետության ձևավորման ձգտումը: 1993թ.ի Ռուսաստանի Սահմանադրության մեջ «քաղաքացիական հասարակություն» տերմինն ընդհանրապես չի հիշատակվում, իսկ նրա բոլոր ինստիտուտներից ամբողջ դաշնային օրենսդրության մեջ գործում է միայն փաստաբանական ինստիտուտը: Քաղաքացիական հասարակությունը նաև կարելի է սահմանել որպես ոչ քաղաքական հարաբերությունների ամբողջություն, այսինքն`   հասարակական հարաբերությունները իշխանական-պետական կառուցվածքից դուրս, բայց ոչ պետության սահմաններից դուրս:

Քաղաքացիական հասարակության գոյության նշանները
  • Հասարակությունում արտադրության միջոցների ազատ տնօրինողների առկայությունը, 
  • Զարգացող ժողովրդավարությունը, 
  • Քաղաքացիների իրավական պաշտպանվածությունը,  
  • Քաղաքացիական մշակույթի որոշակի մակարդակը,
  • Բնակչության կրթության բարձր մակարդակը, 
  • Մարդու իրավունքների և ազատությունների առավել ամբողջական ապահովումը,
  • Ինքնակառավարումը, 
  • Հասարակության կառուցվածքի և տարբեր մարդկանց միջև մրցակցության առկայությունը, 
  • Հասարակական կարծիքի ազատ ձևավորումը և բազմակարծությունը, 
  • Պետության ուժեղ սոցիալական քաղաքականությունը, 
  • Բազմաշերտ տնտեսությունը, 
  • Հասարակության մեջ միջին խավի գերակշիռ մաս կազմելը: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: