Հանրագիտարան

Առանց մսի միջազգային օր

Առանց մսի միջազգային տոնը ("International Day Without Meat") շատ երկրներում նշում են 1985 թվականից: Մարտի 20-ին խանութներն ու ռեստորանները հրաժարվում են մսի վաճառքից, իսկ ակտիվիստները քարոզում են բուսակերություն, կենդանիների և շրջակա միջավայրի հանդեպ կարեկցանք:
Որոշ երկրներում տոնը ստացել է պետական աջակցություն, օրինակ՝ Շրի Լանկայում իշխանության ներկայացուցիչները սուպերմարկետների տերերին համառորեն խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ մսամթերքից: 
 
Ռուսաստանում այդ օրն առաջին անգամ նշել են 2012 թ.-ին: Մասնավորապես՝ Սանկտ-Պետերբուրգում կամավորներն անցորդներին բաժանում էին մրգեր և թերթիկներ բուսակերության օգտակարության մասին: Վիճակագրության համաձայն՝ մարդկությունն ամեն տարի սպանում է ավելի քան 60 միլիարդ կենդանի (առանց հաշվի առնելու ձկներին, հատվածոտանիներին) սննդի մեջ դրանք օգտագործելու նպատակով: 
 
Միաժամանակ միլիարդավոր մարդիկ մոլորակի վրա սովի են մատնված և զգում են մաքուր ջուր խմելու կարիք, իսկ անցումը բուսակերության կարող է լուծել այդ խնդիրը: Այսպես, 1 կգ մսի արտադրության համար այսօր անհրաժեշտ է ավելի քան 10 կգ սերմնահատիկ և 15 լիտր ջուր:
 
Հաշվի առնելով մսի համաշխարհային արտադրության ծավալը՝ սերմնահատիկների այն քանակը, որն օգտագործվում է դրա համար, կբավականացներ, որպեսզի կերակրեին մոլորակի սովյալ բնակիչներին: Բացի այդ, անասնաբուծությունը ջերմոցային կառույցների համար օգտագործում է արտադրվող գազի 18%­ը, դա ավելին է, քան տրանսպորտի բոլոր տեսակները միասին վերցրած:
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: