Հանրագիտարան

Էֆտանազիա

Էֆտանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն ցավերից ազատելու համար, կյանքից զրկելն է:

Առաջինը «էֆտանազիա» տերմինը օգտագործել է Ֆրենսիս Բեկոնը XVI դարում՝ «լավ մահ» իմաստով։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը էյտանազիան մի շարք եվրոպական երկրներում մեծ տարածում ուներ սակայն նացիստների որոշակի գործողությունները վարկաբեկեցին այն։ Հայտնի անձանցից էր Զիգմունդ Ֆրոյդը, որ 1939 թվականի սեպտեմբերի 23-ին, իր Լոնդոնյան բնակարանում բժիշկ Շուրի օգնությամբ էյտանազիա կատարեց, որպեսզի չտառապի քաղցկեղի ցավերից։ ԱՄՆ-ում 1989-1998 թվականներին բժիշկ Ջեք Գևորգյանը օգտագործելով իր ստեղծած «մերսիտրոն» սարքը (թույնի մահացու քանակ ներարկող սարք) 130 հոգու օգնել է վերջ տալ կյանքին։ Էյտանազիա կիրառելու համար 1999 թվականին Ջեք Գևորգյանը դատապարտվեց 10-ից 25 տարվա ազատազրկման (ազատվել է 2007 թվականին)։ Ներկայումս Էյտանազիան օրինականացված է եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես, Բենիլյուքսի պետություններում, Շվեյցարիայում, իսկ Ֆրանսիայում, Իտալիայում ու Մեծ Բրիտանիայում մահացու հիվանդ մարդկանց թույլ են տալիս հրաժարվել բուժումից:

Առանձնանում են էյտանազիայի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահ։

Գոյություն ունեն նաև էյտանազիայի կամավոր և ոչ կամավոր տեսակները։ Կամավոր էյտանազիան իրականացվում է հիվանդի համաձայնությամբ, կամ նախապես ձևակերպված իրավական պայմանվորվածությամբ (նախատեսված է անդարձ կոմայի դեպքում)։ Ոչ կամավոր էյտանազիան իրականացվում է անկախ հիվանդի կամքից, եթե նա անգիտակից է և անկարող է իր կամքը արտահայտել։
 
Մեր ժամանակների էյտանազիայի դեպքերից է իսպանացի ծովային Ռամոն Սամպեդրոյի էյտանազիան, ում կյանքի հիմն վրա իսպանացի ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարը նկարահանել է «Ծովը ներսում» ֆիլմը, որտեղ Ռամոնին վարպետորեն մարմնավորել է դերասան Խավիեր Բարդեմը: Ֆիլմը բազմաթիվ կինոմրցանակներ է ստացել ամբողջ աշխարհում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: