Հանրագիտարան

Ֆրանցիսկոս І պապի ձեռնադրություն

Վատիկանի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին նոր հովվապետի անվան հայտնի դառնալուց հետո հայտարարել է, որ Հռոմի նորընտիր պապի ձեռնադրությունը տեղի է ունեցել 2013թ.-ի մարտի 19-ին:

Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, 77-ամյա ճիզվիտ Խորխե Մարո Բերգոլիոն Հռոմի 266-րդ պապն է:

Ֆրանցիսկոս І-ի ձեռնադրման արարողությանը մասնակցել են պատվիրակություններ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից:
 
Ինչպես հայտնում է "Reuters" գործակալությունը, արարողությանն ամերիկյան պատվիրակությունը գլխավոում էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: 
 
Ֆրանցիսկոս I-ը դարձել է առաջին լատինաամերիկացի պապը՝ այդ պաշտոնում փոխարինելով Բենեդիկտոս XVI-ին, որ տարիքի և վատառողջության պատճառաբանությամբ Սուրբ գահը լքեց 2013թ.-ի փետրվարի 28-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: