Հանրագիտարան

Փարիզի կոմունայի օր

1871թ. մարտի 18-ին տեղի ունեցած առաջին պրոլետարական հեղափոխության օրը 1872 թվականից ի վեր նշվում է որպես Փարիզի կոմունայի օր:

Փարիզի կոմունան ("La Commune de Paris") այդ ժամանակաշրջանում ձևավորված հեղափոխական կառավարություն էր, որն սկսեց գործել Ֆրանսիայի և Պրուսիայի միջև պատերազմի ավարտին հաստատված հաշտությունից հետո:

 

1789թ.-ին՝ Ֆրանսիայում բուրժուական հեղափոխության սկզբին, ստեղծվել էր Ազգային գվարդիա։ Ընդհատումներով գոյատևել է մինչև 1871թ.։ Ազգային գվարդիան կազմվում էր տերիտորիալ սկզբունքով։ Մինչև 1852թ. նրա սպայական կազմն ընտրովի էր (բացի գլխավոր հրամանատարից)։ 

 

1870-1871թթ.-ին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ ընդգրկվեցին նաև ժողովրդական զանգվածներ։ 1871թ. մինչև մարտի 28-ն Ազգային գվարդիան կատարում էր Փարիզի ժամանակավոր հեղափոխական կառավարության դեր։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: