Հանրագիտարան

Սուրբ Պատրիկի օր

Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում մարտի 17-ին նշում են Սուրբ Պատրիկի օրը:

Ավանդույթի համաձայն`   Սուրբ Պատրիկը քրիստոնեություն է բերել հեթանոսական կղզի և արտաքսել բոլոր օձերին: Տոնը նշվում է 1762թ.-ից, երբ Նյու Յորքում տեղի է ունեցել Սուրբ Պատրիկին նվիրված առաջին շքերթը:

 

Շքերթի ժամանակ մասնակիցները հագնում են կանաչ զգեստներ: Այդ օրը կազմակերպվում են մի շարք երաժշտական և գարեջրային երեկույթներ՝ չնայած նախկինում այդ օրը փակվում էին բոլոր ակումբները:

 

Տոնի պաշտոնական խորհրդանիշներն են «Երեքնուկ»-ը, Իռլանդիայի ազգային հագուստը`   լեպրեկոնը և, իհարկե, պետական դրոշը:
 
1999 թվականից Սուրբ Պատրիկի օրը նշվում է նաև ՌԴ-ում: Բացումը տեղի է ունենում Մոսկվայի միջազգային երաժշտության տանը, այնուհետև շարունակվում մյուս քաղաքների բազմամարդ հրապարակներում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: