Առողջապահություն

Սնունդ «շարժիչի» համար

Խուսափել այնպիսի տարիքային հիվանդություններից, ինչպիսիք են կրծքահեղձուկը, ինֆարկտը, լիովին մատչելի է նաև այլընտրանքային կամ համեղ միջոցներով:

Գիտնականները պարզել են, որ ինֆարկտի ռիսկը 90%-ով նվազում է կենսակերպի մեջ ամենահասարակ փոփոխությունների շնորհիվ: Նրանց, ովքեր ցանկանում են պահպանել իրենց երիտասարդ սիրտը, գիտնականները խորհուրդ են տալիս ազատվել ավելորդ քաշից, հնարավորինս քիչ նյարդայնանալ, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, հրաժարվել ծխելուց, կատարել ֆիզիկական վարժություններ, սնվել որակյալ մթերքով:

 

Օրինակ՝ միս գնել նրբերշիկի փոխարեն, կաթնաշոռ`  «կաթնաշոռային աղանդերի» փոխարեն, թխվածքը տանը պատրաստել և այլն: Իհարկե, միշտ չէ, որ դա հաջողվում է, բայց 90% արդյունքը, որ ստուգվել է 22 երկրում կատարված 6 հազար հետազոտությունով, տպավորիչ է:

 

Լոլիկը, պարզվում է, այն մարդու լավագույն ընկերն է, ով իր սրտի մասին հոգ է տանում: Բնականաբար, կարմիր լոլիկը, որի կեղևի մեջ պարունակվում է լիկոպին հզոր հակաօքսիդանտը: Գիտնականները կամավորների հետ փորձեր են անցկացրել, նրանց մի մասին 15-ական մգ լիկոպին են տվել, մյուսներին`   պլացեբո (սնահաբ): Փորձարարության վերջում պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր լիկոպեն են ստացել, նշանակալիորեն բարձրացել է օքսիդդիսմուտազա ֆերմենտի ակտիվությունը:
 
Այդ նյութը պաշտպանում է ԴՆԹ-ն ազատ ռադիկալներից: Բացի դրանից, նվազել է արյան սիստոլիկ ճնշումը և արյան C ռեակտիվ սպիտակուցը, որի առկայությունը վկայում է անոթների բորբոքման և աթերոսկլերոզի սկզբի մասին: Գիտնականները եզրակացություն են կատարել, որ լիկոպենը դրական է ազդում անոթների պատերի վրա՝ նպաստելով սրտանոթային համակարգի բնականոն աշխատանքին: Նշենք, որ ամենից շատ լիկոպեն պարունակվում է ոչ թե հում, այլ ջերմամշակված լոլիկի, ինչպես նաև տոմատի մածուկի մեջ:  
 
Հատիկեղենն օգնում է վերացնել երկու տեսակի ճարպերը`   ներորովայնային և ենթամաշկային: Բանն այն է, որ հատիկից ստացված ալյուրի մեջ, ըստ էության, միայն օսլան է մնում, իսկ հատիկն ինքը լի է կենսաբանական ակտիվ նյութերով, որոնք կալորիա չեն պարունակում, դրա փոխարեն հագեցածության զգացում են ստեղծում: 
 
Սննդակարգերի ուսումնասիրությունները, որոնց մեծ մասը կազմված են հատիկավոր մթերքի հիման վրա, ցույց են տվել, որ դրանք օգնել են իջեցնել զարկերակային արյան ճնշումը, արյան մեջ խոլեստերինի մակարդակը և բարձրացրել են ինսուլինի հանդեպ դիմադրողականությունը: Վերջինը նշանակում է, որ հատիկավոր մթերքը օգնում է կանխարգելել երկրորդ տեսակի շաքարախտը:
 
Մյուս օգտակար բուսամթերքը բջջանքն է, որի ամենալավ աղբյուրը հում բանջարեղենն է: Ըստ հետազոտությունների՝ այն մարդու, որի սննդի մեջ առավելագույն քանակությամբ բջջանք է եղել, միջինը 18%-ով քիչ է ենթակա եղել բոլոր տեսակի սրտանոթային հիվանդություններին: Իսկ նրանք, ովքեր նվազագույն քանակությամբ են բջջանք օգտագործել 58%-ով հաճախ են տառապել այդ խնդիրներից, ներառյալ՝ կորոնար հիվանդությունները:  
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: