Հանրագիտարան

Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օր

Այսօր՝ մարտի 15-ին, Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է ("World Consumer Rights Day"): Այն նշվում է Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի ելույթի օրը:
 Նախագահի խոսքում ձևակերպված էր սպառողի չորս հիմնական իրավունք՝ անվտանգության, տեղեկատվության, ընտրության և լսված լինելու: Ավելի ուշ դրանց ավելացել է ևս չորսը՝ վնասի հատուցման, սպառողական կրթության, հիմնարար կարիքների և առողջ շրջակա միջավայրի իրավունքները:
 
Առաջին անգամ Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը նշվել է 1983թ. մարտի 15-ին, երբ ամրագրվել է տոների միջազգային օրացույցում: Հայաստանում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքն ընդունվել է 2001թ. հունիսի 26-ին:
 
Այն կարգավորում է սպառողների և արտադրողների միջև ապրանքների վաճառքի ժամանակ ծագող հարաբերությունները, սահմանում սպառողների կողմից պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների ձեռքբերման իրավունքները, ինչպես նաև սահմանում է այդ իրավունքների իրականացման մեխանիզմը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: