Հանրագիտարան

Փառիսոսի բերդ

Փառիսոսի բերդը միջնադարյան հայկական բերդ է, որը գտնվում է ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Գետաբեկի շրջանի Ղալաքենդ գյուղի հյուսիսային մասում, գետի ձախափնյա ժայռոտ լեռնագագաթի վրա:

Շրջապատի նկատմամբ Փառիսոսի բերդը ունի իշխող դիրք: Հարավից լեռնագագաթը վիմահերձ է և բնական անառիկություն է հաղորդում ռազմական կառույցին: Մյուս կողմերն ամրացված են բրգաշատ պարիսպներով, որոնք կառուցված են անմշակ կրաշաղախով (հյուսիսային և արևմտյան կողմերում կրկնաշարք են) կամ կոպտատաշ քարով: Պարիսպների հաստությունը կազմում է 2,5 մետր, իսկ պահպանված բարձրությունը՝ 8-9 մետր: Կիսաբոլորակ աշտարակների թիվն անցնում է մեկ տասնյակից: Բերդի մուտքն արևելյան կողմից է: Պարսպապատ տարածքում պահպանվել են տարբեր չափի բազմաթիվ շինությունների հետքեր, կիսավեր մատուռ, իսկ հյուսիսային պարսպապատին կից կան ընդհանուր մուտքով միմյանց հետ հաղորդակցվող թաղակապ 2 սենյակներ, որոնցից մեկը մեկը ծառայել է իբրև ջրամբար: Ըստ ավանդության, ջուրը այստեղ է հասցվել ստորգետնյա առվով:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: