Հանրագիտարան

Հնարակերտ

Հնարակերտը կամ Հունարակերտը բերդաքաղաք է Մեծ Հայքի Ուտիք և Գուգարք նահանգների սահմանագծին, Կուր և Խրամ գետերի միախառնման տեղում, սեպաձև հրվանդանի վրա։ Այն այժմ ավերակի է վերածվել:

Ըստ Մովսես Խորենացու վկայության, Հնարակերտը եղել է Սիսակյան Առանի ժառանգության հյուսիս-արևմտյան սահմանագլուխը։ Ջվանշեր պատմիչը Հնարակերտն անվանում է Կուրի բերդ, վրացիները՝ Խունանի, երբեմն՝ Խանցիխե (Խանաբերդ, Խան գետանունով)։ ՀայԱրշակունիների ժամանակաշրջանում (I-V դդ.) այն եղել է Մեծ Հայքի հյուսիսային սահմանակալ բերդ։ V-VII դդ. ՍասանյաններըՀնարակերտը Գուգարքի հետ միացրել են Վրաց մարզպանությանը, սակայն բերդաքաղաքը մնացել է հայ եպիսկոպոսանիստ կենտրոն։ Արաբական տիրապետության թոթափումից հետո Հնարակերտը վերամիավորվել է (IX-X դդ.) Բագրատունյաց Հայաստանին։ XIII դ. սկզբին Իվանե և Սմբատ Օրբելյանները Հնարակերտն ազատագրել են սելջուկյան թուրքերից և միացրել վրաց Բագրատունիների թագավորությանը։ Ավերվել է հավանաբար թաթար-մոնղոլական արշավանքներից։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: