Հանրագիտարան

Համուս բերդ

Կիլիկյան Հայաստանումի Ամանոսյան (Սև) լեռների շրջանում, Թիլ Համդունի և Սարվանդիքարի միջև, բարձր ժայռի վրա է գտնվում Համուս բերդը։

Սմբատ Սպարապետը XI դարում հիշատակում է «Պարոն Արեգ տէր Համուսայի»։ XII դարի 1-ին կեսին Համուսը գրավել են բյուզանդացիները։ 1165-ի օգոստոսին Համուսի հույն դուկը, բերդի ստորոտում գտնվող Սոսյաց անտառում խնջույքի հրավիրելով Թորոս Բ-ի եղբայր Ստեփանեին, դավադրաբար հեղձամահ է արել եռացրած ջրով լեցուն կաթսայում. այդ առիթով հայկական զորքերը կոտորել են հույներին և ազատագրել Համուսը։ 1259-ին Համուսի բերդատեր է հիշվում Սմբատ Սպարապետի փեսան՝ իշխան Վահրամը։ 1266-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը պաշարել են Համուսը, բայց գրավել չեն կարողացել։ 1269-ին ավերվել է երկրաշարժից։ Մինչև XX դարի սկիզբը, Համուսի շրջակայքի հայերը Սոսյաց անտառի աղբյուրի մոտ, ամեն տարի Զատկի տոնի 2-րդ օրը (մեռելոց) նշել են Ստեփանեի եղերական մահվան հիշատակը։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: