Հանրագիտարան

Փղերի ազգային օր (Թաիլանդ)

Եթե նայենք Թաիլանդի քարտեզին, ապա կտեսնենք, որ երկրի պատկերը հիշեցնում է կնճիթով փղի: Ըստ թաիլանդցիների`   երևակայական փղի ականջները հյուսիսում և արևելքում են, իսկ կնճիթը տարածվում է մինչև հեռավոր հարավ:

Փիղը և Թաիլանդն անբաժանելի են: Թաիլանդում փիղը սրբություն է ոչ միայն շարքային մարդկանց, այլև արիստոկրատների շրջանում: Պատերազմի ժամանակ փղերին օգտագործում էին որպես ծանր հրետանի:

 

Ամենաարժեքավորը սպիտակ փիղն է: Հազվագյուտ լինելու պատճառով հայտնաբերվելուն պես սեփականացվում է իշխող միապետության կողմից: Թաիլանդի թագավոր Ռամա 6-րդը ևս ունի մի քանի թագավորական փիղ:

 

Հենց այս կենդանու պատվին էլ ամեն տարի՝ մարտի 13-ին, Թաիլանդում նշում են Փղերի ազգային տոնը: Տոնակատարությունները տեղի են ունենում Բանգկոգից 80 կմ դեպի հյուսիս:
 
Միջոցառման ընթացքում կարող եք տեսնել փղերի, որոնց գլուխները և ոտքերն ամբողջովին զարդարված են, իսկ փղերն անհամբեր սպասում են տոնակատարության ամենակարևոր հատվածին՝ միրգ ուտելուն:
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: