Հանրագիտարան

Թմկաբերդ

Թմբկաբեր, Թմուկ կամ Թմկա բերդը միջնադարյան հայկական բերդ է Մեծ Հայքի Գուգարք աշխարհում`   Կուր գետի ձախ ափին: Ներկայումս գտնվում է Վրաստանի տարածքում:

Բերդը գտնվում է երեք բլուրների վրա և շրջապատված է 150 մ երկարությամբ և 3 մ լայնությամբ պատով: Յուրաքանչյուր բլրի վրա կա մի քանի աշտարակ: 12-րդ դարի վերջից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմուկ (Թմկա) բերդի ու Ախալքալաքի (Նոր քաղաք) հետ տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք։

Թմկաբերդի հետ է կապված Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի Առումը» պոեմը (1902 թ.):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: