Հանրագիտարան

Սև ամրոց

Սև ամրոցը 1877-1878 ռուս-թուրքական պատերազմի վկայություններից է: Լեռան ստորոտում հայտնաբերվել են ավելի հին կառույցի հետքեր, և այժմ իրականացվում են հնագիտական պեղումներ:

 XIX դարասկզբին ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ դեկաբրիստների մոտ հաստատվեց Հայաստանի`   յուրահատուկ երկիր լինելու գաղափարը: Փաստորեն իրենց համար շատ անսպասելի նրանք գտան մի երկիր, որը արժանի էր ավելի մեծ ուշադրության, քան թվում էր նախկինում: Դեկաբրիստ Եվդոկիմ Լաչինովը գրում է, “Դուք, վայրենի ժողովուրդներդ, դուք, որ երբեք չեք վայելել քաղաքացի լինելու համը, որ երբեք չեք պարծեցել լավ կրթությամբ, դուք կարող եք համոզված լինել, որ կգա օրը և դուք կփայլեք աշխարհի թատերաբեմում: Սակայն քեզ, ժամանակին հայտնի Հայաստան, քեզ, որ թողեցիր քո հզորության, հարստության և արվեստի այնքան շատ հուշարձաններ, որ մինչ օրս հիացնում են մեզ, քեզ ինչ է սպասվում? Կվերադառնաս արդյոք փառքին քո վաղեմի, թե զավակներին քո կդատապարտես հավերժ գոյության աղոտ? Երևում է, որ կարևոր իրադարձություններ են տեղի ունենալու այս հարյուրամյակում, հենց այս ժամանակ է որոշվելու հարցը, թե արդյոք իրենց ժամանակն ապրած թագավորությունները կարող են ներից ոտքի ելնել, թե ոչ”: Այս խոսքերը ծնվել են Գյումրիում, որը Ռուսական կայսրությանը միանալուց հետո Նիկոլայ Առաջին թագավորի կնոջ`   Ալեքսանդրիայի անունով վերանվանվեց Ալեքսանդրապոլ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: