Հանրագիտարան

Կայանբերդ ամրոց

Կայանբերդ ամրոցը, որն ի սկզբանե կոչվել է Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի, գտնվում է Լոռու մարզի Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, երկու կիրճերի միացման տեղում, հրվանդանի վրա։

Ըստ շինարարական արձանագրության կառուցել է Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը 1233 թվականին։ Այն կոչվել է Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի (Կայանբերդ և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են)։ Մեծ վնաս են հասցրել թաթարները, 1241 թվականին։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանքի Սուրբ Աստվածածինեկեղեցին։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: