Հանրագիտարան

Մայրաբերդ ամրոց

Մայրաբերդ ամրոցը գտնվում է Ստեփանակերտից 14 կմ դեպի հյուսիս-արևելք: Դարեր առաջ ամրոցը և մոտակա բնակավայրը անվանվել էին Մայրաբերդ: Կրկնակի պարիսպները և հարմարավետ դիրքը ստեղծել էին անհաղթահարելի պատնեշ թշնամիների համար:

Դիտաշտարակները իրար միջև հաղորդակցվում էին նեղ միջանցքներով: Պարիսպները ներսից ունեն բազմաթիվ խորշեր և հրակնատներ: Պատերի հաստությունը հասնում է 2մ, իսկ բարձրությունը`   9մ: Կարքառի հովտի այդ առաջապահ ամրոցի պարիսպները ձգվում են ավելի քան 1,5կմ և բազմիցս հանդիսացել են հուսալի և հզոր վահան Շուշիի պաշտպանության ժամանակ:

Ասկերանի ամրոցի կառուցումն իրականացվել է XVlll դ. 50-ականներին: Ամրոցի ճարտարապետությունը, շինարարական արվեստը մեծ ընդհանրություններ ունի XVIIդ.կառուցված Բովուրխանի ամրոց-համալիրի , Ավետարանոցի (XVIIIդ), ինչպես նաև Շուշիիհայկական յուրահատուկ ոճով կառուցված ամրոցների հետ: Կարկառ գետի ստորին հովիտը, աշխարհագրական առումով, իրենից ներկայացնում է մի դարպաս`   փակելով Մուղանիդաշտից դեպի Արցախ մուտքը: Հենց այդ դարպասը, որտեղից այդ ժամանակներում Արցախէին թափանցում թուրքերը, կարճ, մատչելի ճամփուղի էր՝ Շուշիին տիրելու համար: Արցախի սիրտը պաշտպանելու համար, այդ դարպասը XVIII դ. վերածվել է եզակի հատակագիծ ունեցող անմատչելի ու ամուր ամրոց հենակետի: Անհիշելի ժամանակներումամրոցը մոտակայքում գտնվող հայկական բնակավայրերի հետ միասին կոչվել է Մայրաբերդ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: