Հանրագիտարան

Ուսուցչի օր (Ալբանիա)

Ալբանիայում մարտի 7-ին մեծ շուքով նշվում է Ուսուցչի օրը, որի նպատակն է ցույց տալ, թե ինչ կարևոր դեր ունի ուսուցիչն ազգի դաստիարակության գործում:

Տոնի համար ընտրվել է այս օրը, որովհետև 1887թ. մարտի 7-ին Կորչա քաղաքում բացվել է առաջին դպրոցը, ուր ուսուցանել են ալբաներենով:

 

Այս օրը կազմակերպվում են տոնական երեկոներ և խնջույքներ, միջոցառումներ ու համերգներ: Ուսուցիչներին նվիրում են հուշանվերներ, բացիկներ, ծաղիկներ և հայտնում շնորհակալանքի խոսքեր:
 
Գոյություն ունի նաև Ուսուցչի միջազգային օր, որն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և հոկտեմբերի 5-ին նշվում է 100-ից ավելի պետություններում:
 
Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001թ.-ի հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը որպես «Ուսուցչի տոն»: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: