Հանրագիտարան

Բոլորաբերդ ամրոց

Բոլորաբերդը կամ Պռոշաբերդ մրոցը, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում`   Վերնաշենից 6-7կմ հյուսիս, Գլաձորի համալսարանի թանգարանի դիմաց, հիմնադրվել է 13-րդ դարում: Բերդը կառուցվել է Պռոշ իշխանի կողմից, որը ազգակից է եղել Պռոշյանների տոհմին:

Բոլորաբերդ ամրոցը գտնվում է Սպիտակավոր Աստվածածին վանքից դեպի արևելք, մոտ երեք  կիլոմետր հեռու, լեռան սրածայր գագաթին: Կոչվում է նաև Պռոշաբերդ, այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ վերակառուցվել է Պռոշ իշխանի կողմից, երբ Զաքարյանները Վայոց Ձորի մի մասը տվեցին Պռոշյաններին: Պռոշաբերդի արևմտյան կողմում, հարթավայրի վրա, փոքրիկ ձորակի ափին նկատելի են հին բնակատեղի հետքեր`   փոսերի ձևով, հավանական է, որ դրանք Բոլորաբերդ գյուղի ավերակները լինեն: 

Պարսից խանը հարձակվում է Պռոշաբերդի վրա: Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո նա որոշում է պաշարել բերդը: Անցնում է մի ամիս, երկու ամիս, բայց ամրոցը անսասան է մնում: Խանը հասկանում է, որ պետք է կտրել ամրոց մտնող ջուրը, բայց նրա զինվորները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել աղբյուրը: Այդ ժամանակ մի իմաստուն մարդ խորհուրդ է տալիս յոթ օր ծարավ պահել մի ջորի:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: