Առողջապահություն

Կալիումի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Կալիումը մարդկային օրգանիզմի նորմալ գործառնության համար անհրաժեշտ կարևոր տարրերից մեկն է: Այն մասնակցում է փոխանակության շատ գործընթացներին, պատասխանատու է ջրային և թթվահիմնային հավասարակշռության համար:
Մեծ մասամբ կալիում պարունակվում է օրգանիզմի բջիջներում, նաև ներբջջային հեղուկի մեջ: Նատրիումի հետ միասին կալիումն անհրաժեշտ է օրգանիզմի փափուկ հյուսվածքների տոնուսի, մկանների պաշտպանության համար: Կալիումը նաև օժտված է հակասկլերոտիկ արդյունքով, այսինքն՝ անոթներից և բջիջներից հանում է վտանգավոր աղերը:
 
Սիրտն օրգանիզմի ամենակարևոր օրգանն է, որը կալիումի առանձնակի կարիք ունի: Այն բարենպաստ ազդեցություն է թողնում սրտամկանի և սրտային փականների աշխատանքի վրա: Հիպոտոնիայով տառապող մարդկանց օրգանիզմում հաճախ է նկատվում կալիումի ցածր պարունակություն:
 
Օրգանիզմում կալիումի անբավարարության ախտանիշներից է արագ հոգնելիությունը, սրտի ռիթմի խանգարումները, քնին առնչվող խնդիրները, մկանային թուլությունը, որն ուղեկցվում է ջղակծկումներով, բարձրացած նյարդայնությունը:
 
Երեխաների մոտ հնարավոր է դրսևորվի աճի կանգ: Կալիումի անբավարարության դեպքում արյան մեջ բարձրանում է նաև խոլեստերինի մակարդակը, անբավարությունը կարող է հանգեցնել նաև նևրալգիայի սուր ձևերի:
 
Կալիումի բնական աղբյուր են մրգերը (բանան, նարինջ, կիվի), բանջարեղենը (կարտոֆիլ, հատիկավորներ, սմբուկ), կաթնամթերքը, լյարդը, ձկնեղենը: Ժամանակակից աշխարհում կալիում պարունակող ավանդական մթերքը մեծավ մասամբ չի բավարարում կալիումի խտության նորմալ պահպանման համար, հատկապես՝ ձմեռային ամիսներին:
 
Որոշ մթերքներ, ինչպիսիք են շաքարը, սուրճը, ալկոհոլը, հակառակը՝ հանգեցնում են կալիումի կորստի: Կալիումի կորստի կարող են հանգեցնել նաև լուծողական պատրատուկների ընդունումը: Դրանք հրահրում են հիպոկալիեմիա`   կալցիումի պարունակության ցածր մակարդակ:
 
Կալիումի անբավարարությունը վերացնելուն օգնում են որոշ պատրաստուկներ, օրինակ՝ կալիում օրոտատը: Ավելի լավ յուրացման համար հանձնարարվում է այն ընդունել վիտամինների հետ մեկտեղ: Օրգանիզմում ինչպես մնացած այլ միկրոտարրերը, կալիումը նույնպես օգտակար է ճիշտ խտության դեպքում:
 
Երեխաների համար կալիումի օրական չափաքանակը կազմում է 600-1700 մգ, մեծահասակների համար`   1800-5000 մգ: Կալիումի ավելցուկի դեպքում դրսևորվում է հիպերկալիեմիա, որը կարող է հանգեցնել բարակ աղիների խոցի:  Հիպերգլիկեմիայի բարձիթողի փուլի դեպքում հնարավոր է սրտի հանկարծակի կանգ:
 
Հեղինակ՝ Ն.Ա
Աղբյուր՝ Առողջապահության լրատու 8-9.2012

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: