Առողջապահություն

Ինչո՞վ է վտանգավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը

Մաքուր օդում հարկ է մարզվել զգուշությամբ, հատկապես՝ ամռանը: Ամերիկացի բժիշկները սրտի բաց վիրահատություն տարած հիվանդներին հանձնարարում են սպորտով զբաղվել սկզբում վերականգնողական կենտրոնում ֆիզիոթերապևտների հսկողության ներքո, այնուհետև ինքնուրույն՝ ծանրաբեռնվածությունները սահուն կերպով մեծացնելով:
Ընդ որում՝ սպորտն օգտակար է և´ հիվանդների, և´ առողջների համար: Ամռանը գերազանց հնարավորություն է  հեղձուկ օդով դահլիճներից մարզումները տեղափոխել և կատարել մաքուր օդում: Շոգ եղանակը, սակայն, նույնպես վտանգավոր է առողջության համար, այնպես որ, ավելորդ չի լինի նախազգուշական միջոցներ ձեռք առնել:
 
Օրինակ, եթե արևն անընդմեջ «վառում» է, ապա դրսում չարժե մարզվել, ավելի լավ է օդորակիչով տարածքում դա անել, իսկ առավոտյան և երեկոյան, երբ շոգ չէ, կարելի է նաև դրսում մարզվել: Սպորտային վարժությունները հարկ է սկսել թեթև վարժանքներից, որոնք ներառում են նաև շնչառական վարժություններ և ձգումներ:
 
«Տաքացրեք» մկանները մինչև դրանց ձգումները: Մի՛ մոռացեք բավարար քանակությամբ հեղուկ ընդունել, որպեսզի լրացնեք օրգանիզմում ջրային հավասարակշռությունը՝ թույլ չտալով ջրազրկում: Ի դեպ, մարզումներից հետո սառը և տաք ցնցուղը շատ վտանգավոր է: Ջերմաստիճանի կտրուկ տատանումները սրտի վրա մեծացնում են ծանրաբեռնվածությունը: Ավելի լավ է գոլ ջրով ցնցուղ ընդունել:
 
Հեղինակ՝ Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: